You are viewing armtheatre

Tired of ads? Upgrade to paid account and never see ads again!
«Արմմոնո» միջազգային փառատոնի պաշտոնական կայքը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի թատերական գործիչների միությունը ս.թ. մայիսի 6–11-ը Երևանում կանցկացնի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 13-րդ փառատոնը:

Փառատոնի շրջանակում կցուցադրվի 31 ներկայացում (ԱՄՆ, Քուվեյթ, Մարոկո, Եգիպտոս, Բուլղարիա, Լեհաստան, Ռուսաստան, Բելառուս, Լիտվա, Իրան, Հայաստան):
«Արմմոնո» փառատոնը կբացի Մ. Միտուայի «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացումը՝ երիտասարդ դերասան Արեգ Գևորգյանի կատարմամբ (բեմադրիչ՝ Գ. Մարգարյան):

ԱՄՆ-ից ժամանած դերասան, երգիչ Բրեմներ Ֆլետչեր Դատին կցուցադրի «Կաբարե» մոնոներկայացումը, որտեղ նա համադրում է օպերային երգեցողություն, դերասանի վարպետություն և պլաստիկա:
Հայ թատերասեր հանրությանը արդեն ծանոթ ՌԴ վաստակավոր արտիստ Իրինա Եվդոկիմովան կներկայանա «Շտո-ս» մոնոներկայացումով, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել տարբեր միջազգային թատերական փառատոներում:
Ի. Եվդոկիմովան կներկայացնի նաև «Սպիտակ վալս» գրական-երաժշտական կոմպոզիցիա՝ նվիրված Մայիսյան հաղթանակներին:

Դերասանուհի Ելենա Դուդիչը (Բելառուս) կներկայանա «Մռնչացող ճնճղուկը» մոնոներկայացումով:
Փառատոնի շրջանակներում կցուցադրվի 2 մոնոներկայացում Լեհաստանից: Դերասանուհի Վիոլետ Կոմարը հայ հանդիսատեսին կներկայացնի Ս. Քեյնի «Պսիխոզ» և Մ. Գաուերի «Դիվա» մոնոներկայացումները:
Դերասան Գեորգի Գոտսինը (Բուլղարիա) կներկայանա «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացմամբ:
Այս տարի փառատոնի օրերին կանցկացվի «Արաբական երկրների օր»: Հայ հանդիսատեսը կծանոթանա արդի արաբական թատրոնի զարգացումներին:

Փառատոնին կմասնակցեն նաև Զարուհի Խաչատրյանը՝ «Անլռելի զանգակատուն» (ըստ` Պ. Սևակի) գրական-երաժշտական կոմպոզիցիայով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Նորա Բադալյանը՝ «Քիչ ավելի, քիչ պակաս», Ագնեսա Շահնազարյանը՝ «Շատերից մեկը», Անահիտ Մութաֆյանը՝ «Ճիչը», Հասմիկ Տեր-Կարապետյանը՝ «Ժամանակի վարագույրը», Արամ Գյուրջյանը՝ «Մամուլի ասուլիս » մոնոներկայացումներով:
Տեսնել ավելին․․․Collapse )

Երբ որ Քարվաճառում տեղի դպրոցականների հետ թատերական խմբակ ունեի, համացանցից (մի քանի տարբեր աղբյուրներից) թարգմանել էի մի շարք վարժություններ, որոնց միջոցով պետք է բարելավեի երեխաներիս կեցվածքը բեմում, հմտացնեի նրանց թատերական գործում: Հետո խմբակս դադարեց գործել, ու այսօր պատահաբար makenasը գտավ այս թարգմանություններն ու խորհուրդ տվեց այստեղ տեղադրել: Ես էլ տեղադրում եմ, միգուցե մեկին օգտակար լինեն:

Եւ այսպես, ներկայացվող առաջին վարժությունների խմբի մեջ մտնում են 15 վարժություն, որոնք, սակայն, կարիք չկա անելու մեկ օրվա ընթացքում:  Պարապունքները պետք է անել օրը 2-3 անգամ: Սկզբից դրանք կպահանջեն 15 րոպե ժամանակ, այնուհետ կհասնեն մինչեւ 5 րոպեի:  Մեկ պարապունքի ընթացքում կարելի է անել 2-4 վարժություն: Ամեն մեկը պետք է կրկնել 3-5 անգամ:

Վարժություններ արտասանության եւ ձայնի երանգի համար
Նախավարժանք

Ամբողջ խմբով բարձր, հստակ, յուրաքանչյուր տառն առանձնացնելով մի քանի անգամ արտասանել հետեւյալ տառերը` Ի Ա Օ Ու Ы
Սրանից հետո խորհուրդ է տրվում զբաղվել շուտասելուկներով:

Շուտասելուկներ

Փորձեք ասել այս բառերը սկզբից հենց այնպես, այնուհետ` բերանում երկու պնդուկով:
Ծտի ճուտը` ճիտը դեղին, ճկճկում է ճյուղի ծերին:
Պապիկը կապիկին կոշիկ կարեց, կապիկը պապիկի կարած կոշիկի կապը կերավ:
Պայտար, պայտը տուր տատին` պայտը պատին պայտի:
Շարա, Սարոյի շորին սարի սիրուն շուշան շարիր:
Ծիտը ծածուկ ծվարել է Ծատուրենց ծաղկած ծիրանի ծառի ծայրին:
Տեքստեր

Կարդացեք ցանկացած տեքստ բարձրաձայն: Քննարկեք, թե որտեղ են պետք դադարներ, որտեղ է բառի վրա դրվում շեշտը:
Որպես կանոն, բառը լավագույնս տպավորվում եւ հիշվում է, եթե այն շեշտվում է եւ դրանից հետո մի կարճ դադար է լինում: Ամենավատը հիշվում են այն բառերը, որոնք արտասանվում են շեշտից հետո:

Գեղարվեստական ընթերցում:
Խորհուրդներ Անդրեյ Գոնչարովից (Մոսկվա)

Մեր փորձերի ժամանակ մենք անց ենք կացնում այսպես ասած գեղարվեստական ընթերցումներ: Այսինքն, վերցնում ենք հատված մեր տեքստից եւ կարդում ենք: Բայց ինչպե՞ս ենք կարդում…
·         Ենթադրենք, որ հատվածը վերցված է ժողովրդական պատմությունից: Կարդալիս պետք է փոխանցել այն բոլոր զգացողությունները, որ ունեցել է հերոսը տվյալ խոսքերն ասելիս: Եթե չի ստացվում, պետք է նորից ու նորից փորձել:
·         Հաջորդ վարժության ընթացքում կարդում ենք հատվածը` ձեւացնելով ծեր մարդու եւ երեխայի: Եւ այս դեպքում կարդացողը պետք է ցույց տա տարբերությունը ծեր մարդու եւ երեխայի: Իհարկե, տարբերությունը ձայնի մեջ է, բայց ոչ միայն ձայնի: Չէ՞ որ կարդալիս ես խնդրում եմ մարդկանց ցուցադրել իրենց ձեւերը` կախված նրանից, թե ում ենք նրանք պատկերում: Օրինակ, նրանք արդեն նստում են այնպես, ինչպես ծեր կամ երեխա: Եւ այստեղ արդեն տարբերությունն ակնհայտ է:
·         Կարդալիս մարդը ցույց է տալիս, որ ինքն այս տողերն արդեն կարդացել է: Այսինքն, նա կարդում է շատ մեծ արագությամբ: Պետք չէ, որ նա հստակ արտասանի բառերը: Ոչ: Սա կարծես թե մի սրընթաց անցում է տեքստի վրայով, բայց ցանկալի է, որ երբեմն լսվեն հստակ, ակնհայտ բառեր: Այնուհետ կարելի է վերադառնալ կորցրած տեղի փնտրտուքին: Կարելի է կարդալիս իմպրովիզներ անել, ինչպես օրինակ, «դե, ես ինչպես արդեն կարդացել եմ», կամ «ինչպես արդեն նշվել է» եւ այլն:
·         «Ցավի, տառապանքի ձայն». Ընտրել որեւէ տխուր տեքստ եւ կարդալ այն զգալով: Պետք է կարդացողն այնքան ցավ ու թախիծ դնի իր ձայնի մեջ, որ համոզիչ լինի ամբողջ դահլիճի համար եւ կարողանա նրանց եւս ապրումակից դարձնել ցավին: Պետք է լսողները սարսռան, փշաքաղվեն: Եթե այդպես լինի, ուրեմն կարելի է համարել, որ կարդացողը հաջող է իրականացնում իր հանձնարարությունը: Սա թերեւս ամենաբարդ հանձնարարությունն է ընթերցանության ընթացքում:
·         «Սատանայի ձայն»: Թվում է, թե որեւէ դժվարություն չկա, սակայն իրականում սա էլ հեշտ վարժություն չի: Պահանջվում է ոչ միայն գոռալ եւ շշնջալ ինչպես սատանան, այլեւ ձայնին հաղորդել այն ամբողջ ատելությունը, որը սատանան զգում է: Եւ մարդիկ պետք է հավատան կարդացողին: Սատանայի ձայնը կարող է լինել ոչ միայն բարձր ու չար: Այն կարող է լինել նաեւ խորամանկ ու խաբեբա:
·         Այսպես կարելի է երկար շարք շարունակել. Ձանձրույթի, հիասթափության, վախի ձայներ… ըստ իրավիճակի, կարելի է կերպարներ մտածել:
Սրա վրա ես բավականին ժամանակ եմ ծախսում, բայց համարում եմ, որ նմանատիպ վարժությունները շատ կարեւոր են: Պետք է փորձել խումբը միեւնույն մակարդակի բերել` աշխատելով հատկապես այն անդամների հետ, ում մոտ ավելի դժվար ու դանդաղ է ստացվում:
Տեսնել ավելինCollapse )
Օրերս Chicago Tribute պարբերականի հեղինակ Քրիս Ջոնսը (Chris Jones) հոդված էր հրապարակել` «Նեքստ թատրոնը (Next Theatre Company) փակում է իր դռները» վերնագրով:

Հոդվածը ներկայացնում եմ թարգմանաբար, հատվածաբար:


34 տարվա պատմություն ունեցող Նեքստ թատերական ընկերությունն այսօր փակում է իր դռները: 2014-15-ի համար նախատեսված ներկայացումները չեղյալ են հայտարարվում, եւ բաժանորդներն իրենց գումարները հետ չեն ստանա:

Իսկ որո՞նք են փակման պատճառները. պարտքը, հանդիսատեսի թվի հանկարծակի անկումը, բարերաների տրամադրած գումարների շարունակական պակասությունը, եւ, իհարկե, մի քանի տարի հետ գնացող գեղարվեստական ու վարչական կառավարման որոշ տխրահռչակ օրինակները:

Սակայն միեւնույն ժամանակ առկա էր տասնամյակների հարուստ ու համարձակ աշխատանք, հատկապես հիշարժան են նոր բեմադրությունները Նեքստի բեմում:  Նեքստի փակվելը դաժան հարված է Էվանսոնի բեմադրական արվեստին:

«Այս թատրոնի ձախողումը տեսնելն իսկապես ծանր է», ասել է գործադիր տնօրենը, Ռոբ Անդլմանը: «Եւ առավել եւս ծանր է տեսնել, որ ձախողումը հանդիսատեսի պակասի պատճառով է»:

«Մենք բոլորս ենք տուժում այս կորուստից», ասել է Բ. Ջոնսը, հարեւան Northlight թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նեքստ թատրոնի անկումն անսպասելի չէր: Կազմակերպությունը տարիներ շարունակ ֆինանսական դժվարություններ է ունեցել, համեմատած Չիկագոյում առկա մյուս թատրոններին: Հուլիս ամսին Էվանսոնի համայնքապետարանը հայտարարել է, որ Նեքստը չի վճարել վարձակալության համար մի քանի ամիս շարունակ եւ մոտավոր 80.000 դոլար պարտք ունի: Այդ ժամանակ Անդլմանը հարցազրույցների ընթացքում ասել է, թե գործադիր մարմինն անձնակազմի գործողություններին խառնվելու իրավասություն չունի: Եվ սա առաջին անգամ չէ, որ Նեքստի գործադիրն անձնակազմի գործողություններին չի խառնվում:

2010 թվ. թատրոնը հեղինակային իրավունքների ոտնահարման հետ կապված վեճի մեջ է ընկել եւ այդ ժամանակվա գեղարվեստական ղեկավարը աշխատանքից ազատվել է: Այս միջադեպը խիստ հարված է եղել թատրոնի համար: Այնուամենայնիվ, Նեքստը կարողացել է վերականգնվել հաջորդ գեղարվեստական ղեկավարի, Ջենիֆեր Ավըրի օրոք:
Ինչպես գործադիր տնօրենն է տեղեկացրել, թատրոնն այս ամառ որոշ դրամաշնորհներ է ստացել, սակայն դա բավական չի եղել: Միեւնույն ժամանակ, բաժանորդների առանց այդ էլ փոքր թիվը անցած սեզոնից այս սեզոն գահավիժել է 250-ով` 700-ից 450 դառնալով:

Ինչպես Անդլմանն է տեղեկացրել, վերջին ներկայացումը, «Luce»-ը, «սարսափելի վատ վաճառք է ունեցել»:
Գեղարվեստական ղեկավարը նամակով տեղեկացրել է դերասաններին եւ թատրոնի մյուս արվեստագետներին թատերաշրջանի կեսերին թատրոնի փակման մտադրության մասին: Նա նշել է, որ իրենք ցանկացել էին թատրոնը փակել խաղաշրջանի սկզբում, սակայն ձգել են մինչեւ այս պահը` հույս ունենալով, որ ֆինանսավորման աղբյուրներ կգտնվեն:

Թատրոնը նախատեսում էր բեմադրել «Ռիչարդ 3-րդ»-ը, սակայն դա չեղյալ է հայտարարվել: «Մենք չենք կարող նոր պարտավորություններ ստանձնել, եթե գիտենք, որ չենք կարողանում դրանք իրականացնել», ասել է Անդլմանը:

Նախորդ տարիներին Նեքստ թատրոնը հայտնի էր իր համարձակ ու սրամիտ աշխատանքով:

Նեքստի վերջին հիթը «Ամեն ինչ լուսավորված է» բեմադրությունն է: Նեքստը նաեւ Չիկագոյի հանդիսատեսին է ներկայացրել տարբեր գրողների գործեր, մասնավորապես, շատ է անդրադարձել անգլիացի հեղինակներին:

Նեքստի բաժանորդների համար որեւէ փոխհատուցում չի լինի: «Ցավոք, մենք փող չունենք, բայց մենք կապ ենք պահում այլ թատրոնների հետ եւ հույս ունենք, որ նրանք կընդունեն մեր բաժանորդներին», ասել է գործադիր տնօրենը: Northlight-ը կլինի այդ թատրոններից մեկը:

19-րդ դարի արեւմտահայ թատրոնը կարեւոր դեր ուներ հայ ժողովրդի կյանքում:
Պետականությունից զուրկ ժողովրդի համար, որ գոյատեւում էր աշխարհի տարբեր ծայրերում, թատրոնը եւ´ հայրենասիրություն էր,   ե´ւ ազգապահպանություն, եւ´ կարոտ, եւ ազգը համախմբելու, ի մի բերելու միջոց:
Հայ թատրոնի նորօրյա փուլը կազմավորվեց ու զարգացավ երկու խոշոր գաղթօջախներում` Թիֆլիսում ու Կոստանդնուպոլսում: Հայկական թատերախմբերն ու անհատ դերասանները (19-րդ դարը դերասանի թատրոնն էր) շրջում էին աշխարհի տարբեր ծայրերում, ուր հայ կար, տանելով իրենց հետ հայոց լեզուն, ազգային թեմաներ, խաղում համաշխարհային գործեր ու հիացմունք ու հպարտություն պարգեւում աշխարհասփյուռ հայերին:
Թուրքական լծի տակ ապրելու տարիներին Կ. Պոլսի հայ թատրոնն ուներ հստակ նպատակ. այն ոգեշնչում էր մարդկանց, անցյալի հերոսներով քաջալերում էր նրանց: Մարդիկ չէին հաշտվում իրենց ծանր ներկայի հետ, եւ անցյալի հերոսությունները մատուցվում էին նրանց իբրեւ ցանկալի այլընտրանք: Պետք է հաշվի առնել, որ թուրքական կառավարությունն այդ ժամանակ հայերից խլել էր դաստիարակության ու հանրությանը խոսք ուղղելու բոլոր ամբիոնները: Մնացել էր միայն թատրոնը, քանի որ թուրքն այդքան գիտակցություն չուներ եւ չէր կարող հասկանալ թատրոնի զորությունը:
Հատկանշական է, որ ժամանակի սիրված ու ընդունված դերասանները (օր.` Արուսյակ Փափազյան, Պետրոս Ադամյան, Պետրոս Մաղաքյան…..) համարվում էին նաեւ ազգային գործիչներ:
Թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանն իր «Հայ թատրոնի պատմություն, 19-րդ դար» գրքում հստակ վկայություն է տալիս, որ թատրոնն ու հասարակությունն օրգանապես կապված էին: Իսկ այդ կապը հենց այնպես չէր ստեղծվել: Թատրոնը դերասաններն են, թատրոնը բեմադրիչներն են ու դրամատուրգը: Նշենք, որ 19-րդ դարում սրանք առանձնապես հստակ տարբերակված էլ չէին: Ինչեւէ, եթե հասարակությունը կապված էր թատրոնին, նշանակում է, որ նա կապված էր Գաբրիել Սունդուկյանին, Պետրոս Ադամյանին, Հովհաննես Աբելյանին, Արուսյակ Փափազյանին, Ազնիվ Հրաչյային, Գեւորգ Պետրոսյանին, Դավիթ Թրյանցին, Վահրամ Փափազյանին, Սիրանույշին…
Սիրանույշ. հայ բեմի թագուհին, հայ բեմի քրմուհին, հայ բեմի աստղ… ինչ մակդիր ու կոչում ասես,որ չի ստացել զարմանալի ու մոգական այս կինը, ով հազարավոր հանդիսատեսի է գերել աշխարհի տարբեր ծայրերում, բազմաթիվ թատերագետների ու արվեստագետների ստիպել է գովասանքի խոսքեր ասել նրա մասին ու գնահատել նրա արվեստն իրենց հոդվածներում…ու ի վերջո մահացել է աղքատության մեջ ու խիստ անփառունակ:

Siranuysh
Սիրանույշը (Մեհրուբե Սահակի Գանթարաճյանը) ծնվելէ 1857-ին, Կ. Պոլսում: Սիրանույշի քույրն ու մորաքրոջ աղջիկները դերասանուհիներ էին, եւ փոքրիկ Սիրանույշը սովորում էր նրանց դերերն ու կատարում տանը դեռեւս փոքր տարիքից: Հետո Ազնիվ Հրաչյան նրան կտանի մեծ բեմ, հետո նա կխաղա Օֆելյա, Սոֆիա, Մարգարիտ Գոտիե, Մեդեա, Զեյնաբ, Նաստասիա Ֆիլիպովնա, Մագդա, Ռուզան, Հովհաննա… Հետո կենսագիրներն ու հայ թատրոնի պատմաբանները մի քանի գիրք կգրեն նրա մասին:
Սիրանույշն ապրել է երկու կյանքով: Կյանքում նա մի սովորական կին է եղել, սակայն սովորական կյանքում նա շատ քիչ է եղել: 2008 թվականին մեծ դերասանուհու ծննդյան 150-ամյակին լույս ընծայած «Սիրանույշ. նամակներ» գրքում Սիրանույշը հատկապես բաց է ու անկեղծ. այդ գրքում նրա նամակներն են` գրված գործընկերներին, մտերիմ ընկերներին, դստերը: Այստեղ նա անկեղծ է ու անպաճույճ, քանզի այս նամակները գրելիս հազիվ է պատկերացրել, թե դրանք մի օր հանրության սեփականությունն են դառնալու, քանզի այդ նամակները նա չի գրել տպագրության համար: Ու հենց այդ պատճառով էլ նա իր նամակներում խոսում է իր մասնագիտական խնդիրներից, աղջկա հիվանդությունից, գումարի պակասից, իրեն երբեմն խաբող ու հիասթափեցնող այլ դերասաններից, պլանավորվող ու հաճախ իրականություն չդարձող հյուրախաղերից…
Տեսնել ավելին...Collapse )


Մայիսի 28-ին Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան դրամատիկական թատրոնը ելույթ ունեցավ Քարվաճառի մշակույթի տան դահլիճում` ներկայացնելով «Սասունցի Դավիթը» ներկայացումը` Լեոնիդ Հարությունյանի բեմադրությամբ:

201405281888

Ներկայացումը պատմում էր Սասնա ծռեր էպոսի Սասունցի Դավիթին վերաբերող հատվածն ամբողջությամբ: Գունեղ ու շարժուն ներկայացումը հետաքրքիր էր թե´ մեծերի, թե´ երեխաների համար: Դերասանները բեմադրական ճկուն լուծումներով կարողանում էին մի դերից մյուսին անցնել, հետաքրքիր մեկնաբանմամբ ներկայացնել հայտնի պատմությունը: Սասունցի Դավիթի մասին հերոսապատման գունեղ բեմադրությունը հնարավորություն տվեց հանդիսատես մեկ անգամ էլ հիշել հայերիս համար կարեւորագույն էպոսի բովանդակությունը:

Նշենք, որ Շուշիի թատրոնն այս տարի Դադիվանքում տեղի ունեցած «Ուրախ զատիկ 2014» միջոցառման ժամանակ եւս ներկայացրել է «Սասունցի Դավիթ» ներկայացումը:

Իսկ նախորդ տարի կրկին «Ուրախ զատիկ» ծրագրի շրջանակներում թատրոնը Դադիվանքում ներակայացրել է «Ընկեցիկ թռչունը» եւ «Շունն ու կատուն» տիկնիկային բեմադրությունները:

«Մեր թատրոնը դրամատիկական է, բայց մենք ունենք նաեւ տիկնիկային ներկայացումներ», մեզ հետ զրույցում նշեց թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ Շուշիի թատրոնը Քարվաճառում եղել է մոտավորապես երկու տարի առաջ` Վիլյամ Սարոյանի «Հե~յ, ո՞վ կա այդտեղ» ներկայացմամբ:

«Այդ ժամանակ դահլիճը լիքն էր, եւ այսօրվա պասիվությունը ես ցանկանում եմ կապել կազմակերպչական խնդիրների հետ, ոչ թե մտածել, որ հանդիսատես հետաքրքրված չէ», նշեց մեր զրուցակիցը:

201405281894

Պարզաբանենք, որ տեղում կազմակերպչական թերացման պատճառով ներկայացումը դիտեց քիչ թվով հանդիսատես, բայց այնուամենայնիվ, այն ջերմությամբ ընդունվեց Քարվաճառում:

Աշխեն Հարությունյանը մեզ հետ զրույցում նաեւ տեղեկացրեց, որ թատրոնը հաճախ է մեկնում շրջագայությունների ինչպես Արցախում, այնպես էլ ամբողջ Հայաստանում: «Մասնակցել ենք մի շարք թատերական փառատոնների Երեւանում, ինչպես օրինակ, «Նռան հատիկ», «Գիսանե», հաճախ ենք շրջագայում ամբողջ Արցախում», տեղեկացրեց Աշխեն Հարությունյանը:

Թամարա Գրիգորյան

Թատրոն X թատերական փառատոնն այս տարի հանդես է գալիս հետեւյալ ծրագրով.

11 Ապրիլի, ժ. 12.00 Փառատոնի մեկնարկին նվիրված մամլո ասուլիս

11 Ապրիլի, ժ. 18:00 Բացման արարողություն

Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոն
«Ստվարաթղթե հույզեր». Արմեն Հակոբյանի հարթաքանդակների ցուցահանդես (ճեմասրահ)
ժ. 19:00 Հովհ. Թումանյանի անվ պետական տիկնիկային թատրոն
Ազգային թատերական ստեղծագործական միավորում
Աիդա Սիմոն՝ «Pro Շամիրամ» (ըստ Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» ողբերգության) Բեմադրիչ` Աիդա Սիմոն

12 Ապրիլի, ժ. 19:00

Ջերոմ Քիլթի`«Սիրելի ստախոսը»
Բեմադրիչ`Արա Գևորգյան
Հովհ. Թումանյանի անվ պետական տիկնիկային թատրոն

13 Ապրիլի, ժ. 12:00

Գ.Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոն
«Մադագասկար» (հեքիաթ-մյուզիքլ երեխաների համար)
Բեմադրիչ`Վիգեն Ստեփանյան

13 Ապրիլի, ժ. 20:00

Հովհ. Թումանյանի անվ պետական տիկնիկային թատրոն
Իվան Վիռիպաև` «Պատրանքներ»
Բեմադրիչ` Զարուհի Անտոնյան

14 Ապրիլի, ժ. 14:00

Վանաձորի քաղաքային համայնքի «Տիկնիկային թատրոն» ՀՈԱԿ
Իզաբելլա Գևորգյան՝ «Ոսկեմազիկը»
Բեմադրությունը՝ Հ.Գյուլզադյանի


15 Ապրիլի, ժ. 19:00

Կ.Ս.Ստանիսլավսկու անվ. պետական ռուսական թատրոն
Նադեժդա Պտուշկինա՝ «Աննորմալը»
Բեմադրիչ`ՆորաԳրիգորյան

16 Ապրիլի, ժ. 13:00

Թատերախումբ «+ -»
Գեղամ Շերոյան՝ «+ -»
Համազգային թատրոն

16 Ապրիլի, ժ. 19:00

Հայաստանի Երիտասարդության ազգային խորհրդի «TEATRON» թատերախումբ
«Դարձյալ կանայք» (ըստ Ա.Պ.Չեխովի «Հոբելյանը» պիեսի)
Բեմադրիչ՝ Մարգարիտա Մնացականյան
Համազգային թատրոն

17 Ապրիլի, ժ. 19:00

«Թատրոն Օն››
Ա.Պ. Չեխով՝ «Երեք քույր››
Բեմադրիչներ` Տաթև Մխիթարյան, Նանե Հովսեփյան
Հայաստանի թատերական գործիչների միություն

18 Ապրիլի, ժ. 19:00

Պատանի հանդիսատեսի թատրոն
Շ. Դիլեն՝ «Մեղրի համը»
Բեմադրիչ`Գոռ Մարգարյան

20 Ապրիլի, ժ. 16:00

Կամերային թատրոն
Արա Երնջակյան՝ «Կախարդական պարահանդես»
Բեմադրիչ՝ Լուսինե Երնջակյան


22 Ապրիլի‚ ժ. 19:00

Թատերախումբ «13»
Ժան Անույ՝ «Նվագախումբ»
Բեմադրիչ` Սամսոն Ստեփանյան
«Գոյ» թատրոն


23 Ապրիլի‚ ժ. 19:00

Ազգային գեղագիտության կենտրոնի «Փոքր թատրոն»
Ն.Գոգոլ՝ «Խելագարի հիշատակարանը»
Բեմադրիչ` Վահան Բադալյան

25 Ապրիլի‚ ժ. 20:00

Բ. Բրեխտ՝ «Արտուրո Ուի կարիերան, որը պետք է կանխվեր»
Բեմադրիչ`Արթուր Սարգսյան
Կամերային երաժշտական թատրոն

28 Ապրիլի‚ ժ. 14:00 Հրազդանի քաղաքային դրամատիկական թատրոն
Մ. Գոշ, Վ. Այգեկցի՝ «Առակներ»
Բեմադրիչ`Աշոտ Սարգսյան

30 Ապրիլի‚ ժ. 14:00 Աբովյանի

«ԷՄ» երիտասարդական թատրոն
Ա. Մութաֆյան՝ «Թիթեռի օրը»
Բեմադրիչ` Սերգեյ Ամիրխանյան

1 Մայիսի‚ ժ. 19:00
«La Vita Nuova» (ըստ Դանթե Ալիգիերիի համանուն ստեղծագործության)
Լիբրետոյի հեղինակ, բեմադրող-խորեոգրաֆ` Ռիմա Պիպոյան
Պատանի հանդիսատեսի թատրոն

2 Մայիսի‚ ժ. 19:00

«Ա-Նուռ» պարային պլաստիկ ստուդիա
«Շախ-Մատ»
Հեղինակ և ռեժիսոր՝ Անի Աբրահամյան
Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոն


3 Մայիսի‚ ժ. 19:00

Հովհ. Թումանյանի անվ պետական տիկնիկային թատրոն
«Բան-ա-ստեղծություն» (ըստ Նատալի Ֆիլիոնի «Դզին» ստեղծագործության)
Բեմադրիչ՝ Ռուբեն Բաբայան

20:30 Փակման արարողություն
Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոն

Տեղեկատվությունը` Թատրոն X-ի ֆեյսբուքյան էջից:


ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը ս. թ. մարտի 19-22-ը Երևանում կանցկացնի Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը: Այս մասին տեղեկացնում են փառատոնի մամուլի ծառայությունից:
Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան 11-րդ միջազգային փառատոնը նվիրվում է անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: Այդ կապակցությամբ փառատոնին կմասնակցեն Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները` Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից:

DSC00090
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 19:00-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` Վ. Շեքսպիրի «Լիր արքա» հայ-վրացական համատեղ ներկայացման առաջնախաղով /բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան/: Մարտի 20-ին, ժամը 11:00-ին Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում կբացվի «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսը, այնուհետև, կանցկացվի «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը:
Փառատոնի օրերին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Ջոն արքա»,Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում «Լիր արքա», Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում «Հուլիոս Կեսար» ներկայացումները:
Ասուլիսին մասնակցում էին. ՀԹԳՄ նախագահ, փառատոնի տնօրեն Հակոբ Ղազանչյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ինչպես նաև Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
19 մարտի - «ԼԻՐ ԱՐՔԱ» /հայ-վրացական համատեղ նախագիծ/ (19:00 Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն)
20 մարտի - «ՇԵՔՍՊԻՐԸ ՀԱՅ ԹԱՏՐՈՆՈՒՄ» ցուցահանդեսի բացում և «ՇԵՔՍՊԻՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԹԱՏՐՈՆԻ ՔԱՌՈԻՂԻՆԵՐՈՒՄ» միջազգային գիտաժողով` Շեքսպիրյան փառատոների Եվրոպական ցանցի տնօրենների մասնակցությամբ (11:00 Գրականության և արվեստի թանգարանում)
20 մարտի - «ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ» Հ.Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն (19:00 Հ.Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն)
21 մարտի - «ՋՈՆ ԱՐՔԱ» Գ.Սունդուկյանի անվ. թատրոն (19:00 Գ.Սունդուկյանի անվ. թատրոն)
22 մարտի - «ԼԻՐ ԱՐՔԱ» Վանաձորի Հ.Աբելյանի անվ. թատրոն (17:00 Վանաձորի Հ.Աբելյանի անվ. թատրոն)

Ֆրունզիկ Մկրտչյանի արվեստը ես շատ բարձր եմ գնահատում:

Ես գիտեմ նրա երեւակայության ու շնորհքի անսպառ հնարավորությունները, եւ ներկա եմ եղել նրա կերպարների ստեղծման ելեւէջներին, ես տեսել եմ նրան մտածելիս, տեսել եմ շփոթված, տեսել եմ լարված, տեսել եմ բարկացած եւ տեսել եմ հրճվանքով լի ու երջանիկ… Բոլոր վիճակներում էլ նա հետաքրքիր է, նա ստեղծագործող է, նա խելոք է:

Henrik Malyan

Շատերին թվում է, թե Ֆրունզիկ Մկրտչյանի արվեստը հեշտությամբ ծնվող, պատահականորեն հմայող արվեստներից է, որ նա իր աջ ու ձախ գրպաններում ունի բազմաթիվ դերասանական գույների եւ հնարքների պահեստ եւ ցանկացած պահին այդ հնարքները խաղից ու համադրումից «սարքում է» կերպար, սարքում է գույն, եւ հաջողությունն ապահովված է…

Այսօր ես գիտեմ, որ նրա բոլոր տեսակի դերասանական գյուտերը եւ մանրամասները ծնվում են նրա հոգու պահեստից, մի պահեստ, որտեղ նա` մանուկ հասակից տպավորվող, զգայուն, խելացի երեխան, պատանին, երիտասարդը, կուտակել է, կուտակել է եւ այժմ շռայլորեն ծախսում է իր արվեստում…
Այդ հաստատ այդպես է, եւ համոզվելու համար թող կասկածողը զրուցի Ֆրունզիկի հետ, թող լսի նրա մանկության պատմությունը, լսի նրա պատմություններն իր հոր մասին, մոր մասին, կյանքով ու զգացմունքներով լի գյումրեցիների մասին, լսի ու չմոռանա նայել Ֆրունզիկի աչքերին, մի փոքր խոնավացած լուրջ աչքերին…

Ես ներկա եմ եղել տարբեր արվեստագետների եւ ոչ արվեստագետների զրույց-վեճերին` Ֆրունզիկ Մկրտչյանի մասին: Ասել են, թե վերջիվերջո նրա արվեստը մեծ արվեստ չէ, որ նա ուղղակի կրկնում է իրեն, ինքն իրեն ստացվող կերպարներ է ստեղծել միայն…
Փորձիր համեմատել Ֆրունզիկի ստեղծած կերպարները միմյանց հետ, համեմատիր ոչ թե քիթ ու մորուքով, այլ կերպարների ներսով, ներքինով եւ, ազնիվ խոսք, անհնար է գտնել որեւէ նմանություն, նմանությունը միայն խաբուսիկ է, միայն արտաքին է…

Երջանկություն է, որ Ֆրունզիկը կինո եկավ, կարող էր չգալ: Կարող էր չգալ, եթե մի փոքր էլ երկար իշխեր սիրունատես հյուրերի թափանցումը հայկական էկրան, եթե մի քիչ էլ երկար իշխեր «Հայֆիլմի» ռեժիսորների մոտ ընդհանրապես ֆիլմ անելու տենդենցը, եթե 50-ական թվականների հայկական կինոյի հոգեբանությունը երկարաձգվեր…
Իսկ հիմա…

Ես ներկա եմ եղել մեր «Մենք ենք, մեր սարերը» ռուսերեն կրկնօրինակելու աշխատանքներին…

Կիսամութ դահլիճում ես հետեւում էի ձայնագրող ռուս անվանի դերասաններին, ռեժիսորին, որը հարյուրավոր խորհրդային ու արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակումն է ղեկավարել, եւ ահա մեր Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանն ու Ֆրունզիկ Մկրտչյանն են մեր էկրանի վրա: Հիացած ժպտում են ռեժիսորը, դերասանները եւ ծպտուն չեն հանում, իսկ ժապավենի օղակը նորից ու նորից պտտվում է էկրանի վրա…

“Черт возьми, как это они умеют делать, как это нешаблонно, как это интересно…”:

Եվ ապա ամենաանսպասելին` “Смотрите, учитесь, вот вам урок мастерства…”:

Ֆրունզիկի հետ ես դեռ շատ կաշխատեմ, իրար հետ մենք կունենանք եւ´ հաջողություններ, եւ´ իհարկե, նաեւ անհաջողություններ: Մենք կկիսենք իրար մեջ այդ հաջողություններն ու անհաջողությունները, իսկ ես մտքիս ինչ-որ անկյունում, որպես գաղտնիք, կիմանամ, որ հաջողությունների շատերի պատճառն ինքն է, իսկ անհաջողություններինը` ես

Հենրիկ Մալյան, «Երկխոսություն երրորդի համար», Երեւան, 2010, էջ 179-181

Սոս Սարգսյանի հետ «Նահապետը» ֆիլմում իմ աշխատանքը չի կարելի համարել «ռեժիսորական աշխատանք»: Չի կարելի համարել նույնիսկ աշխատանք:

Ուղղակի ֆիլմի ստեղծման շրջանում մենք սովորականից ավելի հաճախ էինք հանդիպում իրար, ավելի հաճախ էինք զրուցում, ավելի հաճախ էինք լռում իրար հետ…

Եվ թվում է` մի տեսակ կեղծիք կլիներ, անազնիվ կլիներ, եթե ես մեր հանդիպման ժամերը վերածեի փորձերի…
Իսկապես, ինչ արդյունք պիտի տար մեր փորձը, երբ մեր բոլոր ուրախություններն ու բոլոր տխրությունները նույն ակունքներն ունեին, երբ մեզ զայրացնում էր միեւնույն երեւույթը, երբ մենք նույն ախն էինք քաշում Արարատին նայելիս, նույն հրճվանքն էինք ապրում «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակից…

Անհրաժեշտ էր ուղղակի Սարգսյան-Նահապետին շրջապատել ճշմարիտ աշխարհով` ճշմարիտ լինեին Նուբարը, Անթառամը, ճշմարիտ լինեին գործողության վայրը, զգեստները, ռեկվիզիտը, հողը, կրակը, ծառը, շիվը:
Սոս Սարգսյան դերասանն անհանդուրժող է ցանկացած մեծության ստի առաջ:

Նա չգիտի` ինչպես է այդ ստեղծվում:

Այսպիսով, մեր հանդիպումները, որոնք գուցե հետագայում ինչ-որ մի կինոքննադատ կկոչի նաեւ փորձեր, ավելի շատ լոկ հաղորդակցության բնույթ ունեին, որոնք, ի վերջո, անսովոր մի եղանակով, հանգեցին նաեւ ժեստի, տեմպի ու ռիթմի, ֆիզիկական գործողության, ճշգրտության եւ արտահայտչականության:

Sos Sargsyan
Այսպես, շատ ուշ, մենք համարյա միեւնույն պահին հայտաբերեցինք, որ Նահապետը, չնայած անմարդկային ողբերգական իր վիճակին, քայլելու է ձիգ մի
կեցվածքով, քայլելու է արագ տեմպով, դեմքի խաղաղ մի արտահայտությամբ:


Նահապետի նյութը կարող էր մեզ հուշել պլաստիկ այլ լուծումներ, մոլեգնած, գազազած, անհանդուրժող մի կերպար, աչքի եւ ունքի զայրագին սասանումներ, անհանգիստ քայլք` հոլիկում, կորացած մեջք` ճամփորդելիս եւ այլն:

Անշտապ տեմպը, խաղաղ ռիթմը լոկ թվացող, ներքին վիճակը քողարկող միջոցներ են, որոնք Սոս Սարգսյանն անգերազանցելիորեն տիրապետում է:
Եվ զարմանալի բան. կադրի մեջ, երբ Նահապետ-Սարգսյանն էր տեղավորված, ցանկացած տեսակի ոչ Ճշմարտություն, լինի այն խաղընկեր, դեկոր, զգեստ թե ռեկվիզիտ, մատնում էր իրեն, դառնում էր ավելորդ, դառնում էր անտանելի…

«Նահապետը» ֆիլմում Սոս Սարգսյանն աշխատեց մոլեգին մի ոգեշնչումով, նվիրաբերվեց` ինչպես մարտիկը հայրենիքի համար` վճռական պահին:

Հենրիկ Մալյան, «Երկխոսություն երրորդի համար», Երեւան, 2010, էջ 178-79

Միջազգային թատերական Հայ Ֆեստ փառատոնն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-12-ը, Երեւանում: Այն անց է կացվում 11-րդ տարին:
Ներկայացնում եմ ծրագիրը, որը տեղադրված է փառատոնի պաշտոնական կայք-էջում:


1 Հոկտեմբերի / October 

20:00 Բացման արարողություն
Ռուսական դրամատիկական թատրոն

«1927» Թատրոն (Մեծ Բրիտանիա) – «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» / Մուլտիմեդիա ներկայացում
Ռուսական դրամատիկական թատրոն

2 Հոկտեմբերի / October 

18:00 Տադրոն Տեատրո (Արգենտինա) - «Ասես ավազը մեր ձեռքերի արանքում» / Կատակերգություն, դրամա
Պետական Տիկնիկային Թատրոն

19:00 Վալմիերայի դրամատիկ թատրոն (Լատվիա) - « Ֆրեկեն Ժյուլի» / Սիրային եռանկյունի
ՆՓԱԿ

20:00 «1927» Թատրոն (Մեծ Բրիտանիա) – «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» / Մուլտիմեդիա ներկայացում
Ռուսական դրամատիկական թատրոն

21:00 Տադրոն Տեատրո (Արգենտինա) - «Ես չգիտեի, թե ինչպես ... Դուք չգիտեիք, թե ինչու» / Կատակերգություն, դրամա
Պետական Տիկնիկային Թատրոն

23:00   ՀԱՅ ՖԵՍՏ Ակումբ / HIGH FEST Club
       UP Town Club 

3 Հոկտեմբերի / October 

18:00 Երիտասարդական Անտիթատրոն (Հայաստան) -  «Սիրտդ ինձ տուր»/ Մտքի տրագեդիա
Հայաստանի Թատերական Գործիչների Միավորում

19:00   Վալմիերայի դրամատիկ թատրոն (Լատվիա) - « Ֆրեկեն Ժյուլի» / Սիրային եռանկյունի
ՆՓԱԿ

20:30 Կոմեդիանտի (Կատակերգակներ) պետական թատրոն (Ռուսաստան) - « Մումու»/ Դրամա
ԵԹԿՊԻ-ի Ուսումնական Թատրոն

23:00   ՀԱՅ ՖԵՍՏ Ակումբ / HIGH FEST Club
UP Town Club 

4 Հոկտեմբերի / October 
                                                                                                 
19:00 Թատրոն «Օն» (Հայաստան) - «Երեք քույր» / Էքսպերեմենտալ ներկայացում
Հայաստանի Թատերական Գործիչների Միավորում

20:30 Լիր Թատրոն (Իրան) - «Գրողը տանի, քո պատճառով է» / Դրամա
            ԵԹԿՊԻ-ի սպորտ դահլիճ

21:00 Նեգատիվ Թատերախումբ (Իրան) - «Այն պահին, այդ ուշադիր աչքերը» / Դրամա
            ԵԹԿՊԻ-ի սպորտ դահլիճ

23:00   ՀԱՅ ՖԵՍՏ Ակումբ / HIGH FEST Club
UP Town Club 

5 Հոկտեմբերի / October 

12:00 / 14:00 / 16:00 Պետական Տիկնիկային Թատրոն (Հայաստան) - «Ծուղրուղու» / Տիկնիկային ներկայացում
Պետական Տիկնիկային Թատրոն

19:00 Յոզեֆ Բոյսի Թատրոն (Ռուսաստան) - «Ուզբեկ» / Վավերագրական ստենդ-ափ
ՆՓԱԿ

21:00 ՄԻՀՐ Թատրոն (Հայաստան) - «Մենակության ձայնը» / Շարժման երաժշտություն
Պետական Տիկնիկային Թատրոն

23:00   ՀԱՅ ՖԵՍՏ Ակումբ / HIGH FEST Club
UP Town Club

6 Հոկտեմբերի / October 

18:00 Ֆենիքս Թատերախումբ (Իրան) - «Դատարկ ոտնահետքեր» / Շարժում
ԳԱԿ. Փոքր Թատրոն

19:00 Յոզեֆ Բոյսի Թատրոն (Ռուսաստան) - «Ուզբեկ» / Վավերագրական սթենդ-ափ
ՆՓԱԿ

20:00 Թատրոն Տրու (Ռուսաստան) - «Այսպես ասաց Ստասը» / Տրագիկոմեդիա
Պետական Տիկնիկային Թատրոն

21:00 Էպսիդոն Թատերախումբ (Հայաստան) - «Բալագանչիկ»/ Մյուզիքլ
ԳԱԿ. Փոքր Թատրոն

23:00   ՀԱՅ ՖԵՍՏ Ակումբ / HIGH FEST Club
UP Town Club 

7 Հոկտեմբերի / October

18:00 Ֆենիքս Թատերախումբ (Իրան) - «Ես սիրում եմ Աստծուն» / Շարժում
ԳԱԿ. Փոքր Թատրոն

19:00 ԵԹԿՊԻ-ի Ուսումնական Թատրոն (Հայաստան) – «Տատյանա» / Մոնոներկայացում
ԵԹԿՊԻ-ի Ուսումնական Թատրոն

21:00 ԻնԿոնտրաՎերսո Ընկերություն (Իտալիա) - «Ուրիշները» / Դրամա
Պետական Տիկնիկային Թատրոն

23:00   ՀԱՅ ՖԵՍՏ Ակումբ / HIGH FEST Club
UP Town Club

8 Հոկտեմբերի / October 

18:00 Բրեդ Թատերախումբ (Իրան) - «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» / Շարժում
            Պետական Կամերային Թատրոն

20:00 Հելիոտրոպիոն Ընկերություն (Ֆրանսիա) - «Ուսումնասիրություն քաղաքային խորեոգրաֆիայի համար» / Ժամանակակից պար
Պետական Տիկնիկային Թատրոն

21:30 Փոթիի Պետական Թատրոն (Վրաստան) - «Խոստովանություն» / Դրամա
ԵԹԿՊԻ-ի Ուսումնական Թատրոն

23:00   ՀԱՅ ՖԵՍՏ Ակումբ / HIGH FEST Club
UP Town Club

9 Հոկտեմբերի / October 

12:00 / 16:00         ՄՏՍ Կոորպորատիվ Կամավորական ԹատրոնԲջջային Հեքիաթային Թատրոն (Ռուսաստան) - «Երեխաները համացանցում» / Երաժշտական ներկայացում
Պետական Տիկնիկային Թատրոն / Փոքր Բեմ /

19:00 «Theateron» թատերախումբ (Հայաստան) - «Դարձյալ կանայք» / Կատակերգություն
ԵԹԿՊԻ-ի Ուսումնական Թատրոն

20:00 Մակոտո Ինոե Ինդ (Ճապոնիա) - «Ռիչարդ» / Մնջախաղ
Պետական Տիկնիկային Թատրոն

23:00   ՀԱՅ ՖԵՍՏ Ակումբ / HIGH FEST Club
UP Town Club

10 Հոկտեմբերի / October 

19:00 Պետական Տիկնիկային Թատրոն (Հայաստան) - «Դզին» / Բանաստեղծություն
Պետական Տիկնիկային Թատրոն
   
Պետական Տիկնիկային Թատրոն
21:00 ՕԿՏ / Վիլնյուսի Քաղաքի Թատրոն (Լիտվա) Միրանդա» / Դրամա
Ռուսական դրամատիկական թատրոն

23:00   ՀԱՅ ՖԵՍՏ Ակումբ / HIGH FEST Club
UP Town Club

11 Հոկտեմբերի / October 

19:00 ԳԱԿ. Փոքր Թատրոն (Հայաստան) - «Խելագարի հիշատակարանը» / Դրամա
ԳԱԿ. Փոքր Թատրոն

21:00 Հայ Ֆայր (Հայաստան) - «Կրակե շոու» / Բացօթյա
            Հյուսիսային Պողոտա

23:00   ՀԱՅ ՖԵՍՏ Ակումբ / HIGH FEST Club
UP Town Club


12 Հոկտեմբերի / October 

19:00 Աիդա Սիմոն (Հայաստան)Խորհրդավոր Ընթրիք» / Ժամանակակից պար
ԵԹԿՊԻ-ի Ուսումնական Թատրոն

21:00 Կանտիերի Տեատրալի Կորեա (Իտալիա) - «Պլաստմասե այգիներ» / Դրամա
Պատանի Հանդիսատեսի Թատրոն

22:00 Փակման արարողություն
Արարատ Հյուրանոց

Latest Month

May 2015
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      

Tags

Syndicate

RSS Atom
free counters

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner